AUHArmenia.am ինչպե՞ս բարելավել կայքեր և ինչպես գումար վաստակել ինտերնետում:

Google-ը հորդորում է օպտիմիզացնել կայքերի բջջային տարբերակները

matt-cutts-google-seo-future-1368536726

Google ընկերությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ կայքերի ռանգի վրա  ապրիլի 21 ից հետո կազդի նաև մոբայլ տարբերակով օպտիմիզացումը: Ընկերությունը տվյալներ ունի որ համաշխարային ինտերնետի օգտագործողների մեծ մասը մոբայլ սարքերով են սպառում ինտերնետային ծառայությունները:

Այդ իսկ պատճառով Google-ը դեռևս հորդորում է օպտիմիզացնել կայքերի բջջային տարբերակները:

Ինչո՞վ է պայամանավորված PR-ի թարմացման ուշացումը

Հանրահայտ Որոնողական հսկան կայքերի գնահատման գործակիցը չթարմացնելու պատճառները ոչ մի կերպ չի մեկնաբանում և արդեն նոր ռեկորդներ է սահմանում գնահատման հնության տեսակետից: 460 օր շարունակ ոչ մի թարմացում և ոչ մի նորություն կամ մեկնաբանություն թարմացման հետ կապված:

google-panda-seo-tips

Ֆորումներում սկսվել է ակտիվ քննարկումներ այն մասին, որ հնարավոր է ընկերությունը ընդհանրապես հանրամատչելի չդարձնի այլևս  PR-ի արժեքը, այդկերպ պայքարելով հղումների առք ու վաճառքի դեմ, ինչը արդեն մասայական է դարձել գրեթե բոլոր օպտիմիզացման մասնագետների մոտ:

Արդեն կան գնահատականներ այն մասին, որ հղումներ շուկան արդեն իր ծավալներով անցել է կես միլիարդ դոլլարի շեմը և աճի տեմպերի նման պարագայում արդեն հնարավոր չի լինի խոսել հղումների բնական լինելու մասին, քանի որ եթե հղումը սկսում է գին ունենալ և հնարավոր է նրա վաճառքը ոչ ոք ինքնակամ և անվճար հղում չի տեղադիրի սեփական կայքում կամ ռեսուրսում, որպես նվեր:

Ուստի խոսակցություններն այն մասին, որ Գուգլ ընկերությունն այլևս չի թարմացնի գնահատականներ ցանկը կարծես թե ունի որոշակի հիմքեր և պահպանում է հավանականություն ճշմարտություն դառնալու:

Google-ը տեղեկացրել է սպիտակ ցանկի մասին

2

Google-ը կստեղծի վստահելի կայքերի ցանկ, որոնք կօգտվեն որոնողական ընկերության բացարձակ վստահությունից. հայտնում են ընկերությունից հավելելով, որ սպիտակ ցանկի ստեղծումը ոչ մի կերպ չի ազդի պինգվին և պանդա ռոբոտների որոնողական ալգորիթմների վրա:

Այն, որ գոյություն ունեին որոնողական հսկայի համար այդպիսի բացառություններ հայտնի էր դեռևս 2011 թվականից, սակայն ընկերությունը նման ինֆորմացիա որոշել է հրապարակել միայն հիմա: Ինչպես հայնել է Google ընկերության ներկայացուցիչ Ջոն Մյուլլերը մեծամասամբ այսպես կոչված սպիտակ ցանկը չի ազդի որևէ որոնողական արդյունքի վրա, այլ բացառությունները բանաձևերում կաշխատեն միայն եզակի և հատուկ դեպքերում:

Վերջում մյուլերն հավելել է, որ սպիտակ ցանկեր չունեն որոնողական համակարգի հիմնական 2 սկանավորող ռոբոտները և անհանգստանալու կարիք չկա:

Ինչպե՞ս վերականգնել դիրքերը Penguin թարմացումից հետո

 

google-logo

Google ընկերության ներկայացուցիչ Ջոն Մյուլլերը վեբմաստերների հետ հանդիպման ընդացքում մանրամասների մի քանի նրբություններ է ներկայացրել Penguin ռոբոտի աշխատանքային ալգորիթմի վերաբերյալ: Մյուլերը նշել է, որ դիրքերի վերականգնման համար անհրաժեշտ  բավարար պայման է հետադարձ հղումների որակական քանակ ապահովելը:

Վեբ մաստերներից մեկի հարցին թե կնարավո՞ր է արդյոք հրաժարվել նախկինում գնած անորակ հղումներից և դրա փոխարեն ստանալ սանկցիաների վերացում, Մյուլերը պատասխանել է, որ առայժմ Google-ի ռոբոտները չեն կարողանում հղումների բնական կամ անբնական լինելը որոշել: Սակայն ընկերությունը շուտով կշտկի իրավիճակը, նշել է Մյուլլերը:

Ինչ փոփոխություններ են կրել որոնողական համակարգերը 2014-ին

google-logo

logo_yandex-brauzer2014-ը այնքան էլ հեշտ չստացվեց որոնողական օպտիմիզացիայով զբաղվող մասնագետների համար, օպտիմիզացման կանոնների մեծ ծավալի անսպասելի փոփոխությունները՝ ռուսական Yandex -ի կողմից, Google ընկերության ռանգավորման հետզհետե աճող գաղտնապահության (2014 ին ընկերությունը չթարմացրեց ռանգը, ինչը աննախադեպ էր Google-ի պատմության մեջ) և սացիալական ցանցերի որոնումներում ավելի մեծ տեղ զբաղեցնելու արդյունքում բազմաթիվ դժվարություններ եղան գրեթե բոլոր որոնողական օպտիմիզացիայով զբաղվեղ ընկերությունների մոտ:

Մի քանի փոփոխությունների կցանկանայի հատուկ անդրադառնալ, որոնք տեղի են ունեցել անցնող տարվա ընդացում:

Google. 2014-ի ընդացքում SEO-մասնագետները սպասում էին 2 կարեվոր իրադարձության Google — Panda և Penguin ռոբոտներ թարմացումներին: Առաջին դեպքեւմ թարմացումը եղավ 2 անգամ Մայիսին և Սեպտեմբերին իսկ Penguin-ի դեպքում համակարգը սպասեցնել տվեց շուրջ 10 ամիս և միայն հոկտեմբերի 2-րդ կեսին եղավ այդաքան սպասված թարմացումը, որից անմիջապես հետո որոնողական հսկան զարմացրեց բոլորին անցնելով https պրոտոկոլին:

Հարկ է նշել նաև, որ Google-ը այս տարի անողոք պայքարիեց որոնողական սփամի, անորակ կոնտենտի և գովազդների անբնական քլիքների դեմ. գնելով անգլիական ստարտափ Spider.io-ն: Բազում կայքեր արժանացան մեխանիկական պատժամիջոցների և հեռացվեցին համակարգից:

Մի քանի նյուանսներ բացահայտեց Մաթ Կուտը: Հենց նրանից մենք իմացանք, որ կատալոգներում ունեցաց հղումներ համարվում են սփամ և որ հղումները շարունակելու են կարևոր դեր խաղալ Google-ի որոնողական արդյունքները արտացոլելիս:

Եվրոպայում Google-ը պայքարեց հղումների առք ու վաճառքով զբաղվող բիժաների դեմ: Փոփոխություններ կատարելով որոնողական արդյունքների մեջ:

Yandex. Ամենաշատ հնչողություն ստացած հարցը այս տարվա դա թերևս Ալեկսանդր Սադովսկիի հայտարարություններ, առ այն որ որոնողական համակարգը Մոսկովյան և մերձմոսկովյան շրջաննրում պարզապես անջատում է մի քանի ոլորտներ ներկայացնող կայքերի հղումներին կարեվորություն բանաձևերի ախատանքը:

Ընկերությունը այս տարի պայքարեց նաև մեծ քանակությամբ գովազդներ ունեցող կայքերի դեմ հայտարարելով, որ հավասար պայմաններում նախապատվությունը կտրվի ավելի քիչ կամ ընդանրապես գովազդ չունեցող կայքերին:

Երբ google-ը կթարմացնի PR-ը

Սովորաբար Գուգլ ընկերությունը  2 կամ 3 ամիսը մեկ անգամ թարմացնում էր որոնողական համակարգում կայքերի ունեցած գնահատականները՝ մինչև 2013 թ.-ը: Անցած տարի գուգլի գնահատականը թարմացվեց ընդամենը մեկ անգամ՝ նույնիսկ խոսակցություն էր գնում այն մասին, որ որոնողական հմակարգը կարող է ընդանրապես այլևս չթարմացնի գնահատականները: Որոշ փորձագետներ նշում էին, որ ընկերությունը սպամից և հղումների առք ու վաճառքից խուսափելու համար կթարմացնի, սակյն չի հրապարակի նոր գնահատականները:

banner-seo

 

2014-ին նույնպես նույն պատկերն է արդեն 342 օր է, ինչ չի թարմացվել գնահատականները՝ ինչը նոր ռեկորդ է ժամանակային առումով և նորից սկսել են մասնագետների շրջանում խոսակցություններն այն մասին, որ գուգլը մարտավարություն է փոխում որոնման համակարգում:

Թե երբ կթարմացվեն գնահատականները ոչ ոք չգիտի, սակայն այն, որ որոնողական համակարգի ղեկավարություննը փոխում է մարտավարությունը դա միանշանակ է հաղորդում է searchengineland.com-ը:

Penguin ռոբոտի աշխատանքային բանաձևը 2013-ի մարտից սկսած փոխվել է առաջին անգամ

 

Google ընկերությունը պաշտոնապես հայտարարել է Penguin ռոբոտի աշխատանքային ալգորիթմի թարմացման մասին: Աստիճանական թարմացումը սկսվել է Հոկտեմբերի 17 ին և ավարտին կհասնի մի քանի շաբաթների ընդացքում՝ երբ համակարգը սպասարկող բոլոր սերվերները կսինխրոնիզացնեն ալգորիթմը:

Google-android-robot

Բանաձը փոփոխության ենթարկելու ընկերության հիմնական նպատակը կայանում է նրանում, որ ընկերությունը ցանկանում է չեզոքացնել այն կայքերի տված վնասը՝ որոնք չեն հետևում որակի չափանիշների Google ընկերություն հայեցակարգին: Այս մասին հայտարարել է Google ընկերության ներկայացուցինչ Պիեռ Ֆարը: Նա նաև ընդգծել է, որ այս նոր բանաձևի թիրախում կհայտվեն Ամերկյան կայքերի 1%-ը միայն և համացանցում որոնողական հեղափոխություն պետք չէ ակնկալել:

Հիշեցնենք, որ Google ընկերությունը առաջին անգամ ներկայացրեց Penguin ռոբոտի աշխատանքային բանաձևը 2012 ին, իսկ վերջին անգամ այն թարմացվել էր 2013- Մարտին՝ այդ ժամանակ տեղադրվել էր 2.1 տարբերակը:

Հղումներ Ժամանակավորության մասին

anchor-text-links

Ինչպես հայտնի է համաշխարհային սարդոստայնի ամենամեծ և պահանջված որոնողական համակարգի որոնման արդյունքները մեծապես կախված են փնտրվող հավելվածի ունեցած հղումերի քանկից, որակից և նրանց թիրախային բառերից: Հղումերը խաղալով առաջնային և կարևորագույն դեր այնուամենայնիվ ժամանակավոր բնույթ են կրում: Օրինակ՝ եթե հավելվածը ունի դեպի իրեն եկող 5 հղում ասենք 6 ռանգ ունեցող էջերից սակայն հղումները արդեն 1 տարվա հնության են ապա մեկ այլ հավելված դրանց հակադրելով նույն ուժի և որակի հղումներ սակայն մեկ ամսվա կարող է որոնողական արդյունքում գերազանցել հին հղումներ ունեցող հավելվածին:

Նման մոտեցմամբ որոնողական ընկերությունը ցանկանում է ավելի թարմ հավելվածներ և նորություններ առաջարկել իր սպառողներին: Նման մոտեցման դեպքում համակարգը չի թողնում առաջին հորիզոնականում վերջին ինչ որ ժամանակահատվածում հղումներ չվաստակած կամ ավելի քիչ վաստակած հավելվածին՝ առաջնայնությունը տալով վերջին որոշակի ժամանակահատվածում առավել շատ հղումների մասսա հավաքած հավելվածին: Read the full article »

Seo Armenia

Որոնողական համակարգերի հայ մասնագետները հիմնականում միմիանց հետ մրցակցում են Seo Armenia բանալի բառով: Սա տեստային հոդված է և ես կփորձարկեմ օգտագործել ունեցածս գործիքները հենց այդ բանալի բառով բարձրացնել AUHArmenia.am  կայքը առաջին հորիզոնական:

Արժե արդյոք ժամանակ և ռեսուրս ծախսել սև օպտիմիզացման վրա

5

Երբ ցանկանում եմ գերազանցել մրցակիցներին նեգատիվ օպտիմիզացման մեթոդների մասին մտածելը ինձ համար քայլերի հաջորդականության ցուցակի վերջին հորիզոնականում է:

Ինչ է նեգատիվ օպտիմիզացումը՝ դա քայլերի հաջորդականություն է, որը որոնողական համակարգին խաբելու կամ մոլորեցնելու միջոցով ապահովում է կայքերի առաջխաղացումը: Դա այն մեթոդներն են, որոնք կիրառելու դեպքում որոնողական համակարգը կտուգանի հավելվածին մինչև իսկ հասցեն համակարգից հանելու աստիճան:

Այս մեփոդները պարզապես հակասում են հաակարգերի որակի չափանիշներին և ժամանակի ընդացքում հայտնի են դառնում ավելի լայն զանգվածների և այդ թվում որոնողական համակարգերի սփամի մասնագետներին, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում բացահայտելու սփամով զբաղվողներին: Նման մեթոդները արդեն մրցակիցները օգտագործում են միմիան դեմ այլ ոչ սեփական կայքը բարելավելու համար, որովհետև նեգատիվ օպտիմիզացումը ժամանակավոր բնույթ է կրում և վաղ թե ուշ բացահայտվում է որոնողական համակարգերի կողմից և պատժվում: