AUHArmenia.am ինչպե՞ս բարելավել կայքեր և ինչպես գումար վաստակել ինտերնետում:

Category: Վերլուծություններ

Google ռանգի հաջորդ թարմացմանը գնահատականներ կստանան նաև HTTPS/SSL պռոտոկոլով աշխատող կայքերը

Google ընկերությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ պատրաստվում է ռանգի թարմացման ժամանակ գնահատականներ տալ նաև պաշտպանված պրոտոկոլներով աշխատող վեբ հավելվածներին: Հայտարարությունում նշվում է, որ գնահատականներ կստանան միայն trusted սերտիֆիկատ ունեցող կայքերը: Ընկերության կողմից կատարած հետազոտությունների համաձայն այն կվերաբերվի 1 տոկոսից քիչ կայքերին, որոնք գործում են համաշխարհային սարդոստայնում:  Ընկերության նման քաղաքականությունը միտված է խրախուսելու պաշտպանված […]

Գուգլի նոր ռոբոտը կսկանավորի անսահման մեծության էջեր

Գուգլ ընկերությունը հայտարարել է, Մարտի մեկից գործարկվող նոր սկանավորման ռոբոտի մասին, որի հիմնական խնդիրը կկայանա անսահման երկարություն ունեցող էջերի սկանավորումը և վերլուծումը: Ինչպես հայտնի է որոնողական հսկան մինչ այս “SEO Friendly” չեր համարում անսահման էջերը և խորհուրդ էր տալիս այդպիսի էջերով չպատրաստել կայքեր, չնայած այն բանի որ հենց իր նկարների որոնման էջը հենց այդպիսին էր: […]

Արդյոք կմնա անցյալում հղումների ստեղծումը

Արդեն մեկ շաբաթ շարունակ որոնողական համակարգերի մասին առաջատար կայքերին հարցազրույց տալիս Google-ի ղեկավարները տարակուսանք են հայտնում հղումների հիման վրա որոնում իրականացնելու ունեցաց ապագայի վերաբերյալ: Այսինքն միանգամայն հնարավոր է դառնում, որ Google-ը կհրաժարվի ներկայում և 9 տարի շարունակ գործող ալգորիթմից հանելով նրանից լինկերի պարամետրերը: Վաղ թե ուշ դա պիտի տեղի ունենա նշում են որոնողական համակարգերով զբաղվող […]

SEO-ր ամենաչար մեթոդը

Ինչպես հայտնի է որոնողական համակարգերը ժամանակ առ ժամանակ որոնման արդյունքները ավելի որակյալ դարձնելու համար կատարելագործում են սեփական ալգորիթմները ավելացնելով կամ պակասեցնելով որոշակի պարամետրեր, ստուգման եղանակներ: Նրանք նաև անընդհատ պայքար են մղում օպտիմիզացման սև մեթոդների դեմ. հավատացնում եմ ձեզ, որ եթե չլիներ որոնողական համակարգերի անընդհատ պայքարը ամենակատարյալ համակագն անգամ ի վիճակի չեր լինի մատուցել և ոչ […]

Հղումների ստեղծում

Տեսական գիտելիքներ ստանալուց հետո միանգամայն բնական հարց է առաջանում՝ ինչպե՞ս կիրառել սեփական գիտելիքները: Իհարկե կայքերի ներքին օպտիմիզացիայի համար որևէ խոչնդոտ գոյություն չունի, պարզապես պետք է կատարել համապատասխան փոփոխություններ հավելվածում և վերջ: Հոստինգի պարագայում խոչնդոտները կարող են լինել միայն ֆինանսական, բաից այն լուծելի է, կարելի է բավարարվել էժան ծառայություններով սկզբի հաար, իսկ արդեն հետագայում՝ երբ կայքը […]

Գովազդային համակարգեր

Կայքերի առաջխաղացմամբ զբաղվող մասնագետները, եթե խոսքը վերաբերվում է անկախ մասնագետներին` այսինքն նրանց, ովքեր չեն զբաղվում ուրիշների հավելվածներով, այլ առաջխաղացում են ապահովում սեփական ռեսուրսի համար բացի կայքր բարելավումից և հաճախորդների քանակ ապահովումից ունենում են ևս մի խնդիր՝ Ինչպե՞ս կատարված աշխատանքը վերածել շոշափելի արդյունքի: Խնդրի լուծում իհարկե գոյություն ունի, դրա մասին հոգացել են համացանցում գործող գերհսկա կազմակերպությունները […]

Լինկերի բիրժաներ

Այս թեման ընտրելիս անընդհատ տատանվում էի, քանի որ այն առնչվում է օպտիմիզացիայի սև մեթոդների հետ և չի խրախուսվում որոնողական համակարգերի կողմից, ավելին որոնողական համակարգերը պայքարում են լինկերի բիրժաների դեմ, սակայն հակառակ դրան բիրժաները շարունակում են գոյություն ունենալ և բավականին հաջող գործում են ինտերնետ տիրույթում: Անկասկած որոնողական համակարգերի մասնագետներին արժի, նույնիսկ պարտադիր է նրանց մասին իմանալ: […]

Այսօր Google-ը թարմացրեց PageRank-ը

Սրանից առաջ թարմացումների հաճախականությունը բավականին արագ պրոցես էր՝ PR-ի թարմացման համար որոնողական գուգլ համակարգի օպտիմիզատորները ստիպված չէին լինում իրենց աշխատանքի արդյունքներին սպասել 10 ամսից ավելի: Առաջ PR-ը թարմացվում էր երկուսից երեք ամիսը մեկ անգամ` այսինքն այս անգամ արդյունքները հայտնի են դարձել առնվազն 7 ամիս ուշացումով, չնայած որ թարմացման ոչ մի ժամանակացույց մեզ չի խոստացվել: Եվ […]

Կայքի առաջխաղացում հոդվածների միջոցով

Կայքերի առաջխաղացմումը պատվիրված հոդվածների և հղումների մեթոդով եղել և մնում է թերս ամնահզոր միջոցներից մեկը, ազդելու որոնողական համակարգերի վրա: Ակնհայտ է, որ որոնողական համակարգը չի կարող ընտրություն կատարել պատահականության սկզբունքով կամ կամայականորեն: Որոնողական համակարգերը, իրենց նորանոր ալգորիթմներով ցանկանում են իրենց օգտատերերին մատուցել հնարավորինց բարձրորակ ծառայություններ, ուստի նրանք ձգտում են որսալ ցանցի յուրաքանչյուր ազդակ՝ նյութ, հոդված, […]

Օպտիմիզացում Google-կանոներով

Այսօր  կանդրադառնանք որոնողական համակարգերից ամենահզորին, օպտիմիզացիայի կանոնների թելադրողին: Այս համակարգի տրամադրության տակ է գտնվում կայքերի սեփական գնահատականների գործիքաշարը, որը կոճվում է Google PR: Օպտիմիզացվող հավելվածների առաջընթացը Google -ը ապահովում է ունեցաց բարձր արագությունների և ամենամեծ հաճախորդների քանակի հաշվին: Այս համակարգին օպտիմիզացիան հանդիսանում է SEO-ի հիմնական բաղադրիչը և տալիս է ամենաարագ արդյունքը, քանի որ համակարգը չափազանց […]