AUHArmenia.am ինչպե՞ս բարելավել կայքեր և ինչպես գումար վաստակել ինտերնետում:

Գովազդային համակարգեր

Կայքերի առաջխաղացմամբ զբաղվող մասնագետները, եթե խոսքը վերաբերվում է անկախ մասնագետներին` այսինքն նրանց, ովքեր չեն զբաղվում ուրիշների հավելվածներով, այլ առաջխաղացում են ապահովում սեփական ռեսուրսի համար բացի կայքր բարելավումից և հաճախորդների քանակ ապահովումից ունենում են ևս մի խնդիր՝ Ինչպե՞ս կատարված աշխատանքը վերածել շոշափելի արդյունքի:

Խնդրի լուծում իհարկե գոյություն ունի, դրա մասին հոգացել են համացանցում գործող գերհսկա կազմակերպությունները ինչպիսիք են Google, Yahoo, Bing, Yandex, Facebook և այլն: Այժմ անրադառնանք այդ լուծումներից մի քանիսին՝

1. Այս տարի Google-ը նշում է adsense համակարգի 10-նամյակը, համակարգը հաջողությամբ է գործում ամբողջ աշխարհում ՝զբաղվածություն ապահովելով շուրջ 2.5 միլիոն օգտատերերի համար:  Adsense-ի մասին իհարկե կարելի է մանրամասն կարդալ wikipedia-ում սակայն մի երկու խոսքով ասեմ, որ համակարգը հանդիսանում է միջնորդ գովազդատուների և գովազդ վաճառողների միջև, այն գործում է 68/32  տոկոսային հարաբերությամբ:

2. Yahoo-ն  և Bing-ը առաջարկում են իրենց սեփական լուծումը. նույնպես բավականին հաջող և տարողունակ հաճախորդների բազա ունենալով նրանք ապահովում է շուրջ կես միլլիոն մարդկանց առցանց աշխատանք, եվ  ունեն զգալի առավելություններ google-ի adsense համակարգի նկատմամբ: Օրինակ եթե առաջին դեպքում ընկերությունը կարող է առանց նախազգուշացման արգելափակել օգտատիրոջ հաշիվը՝ կորստի մատնելով նրանում եղած գումարները, ապա yahoo-ն առաջարկում է անհամեմատ ավելի մարդասիրական մոտեցումներ: Երկրորդ առավելությունը վերաբերվում է գումարի կանխիկացմանը՝ google-ի դեպքում Հայաստանում գործում է միայն չեկային համակարգը ինչը լուրջ դժվարություններ է առաջացնում գումարի կանխիկացման հարցում իսկ ահա yahoo-ն առաջարկում է բանկային փոխանցման տարբերակ ևս: Իսկ yahoo-ի թերություններից կարող եմ նշել վեբ հավելվածի և հաշվետվությունների անկատարությունը:

3. Facebook-ի և Yandex-ի մասին խոսելիս առաջին դեպքում կառանձնացնեի application-ներում վաճառվող գովազդը, բավականին լայն կիրառում ունենալով ծրագրավորողների շրջանում, այն առաջարկում է շուկայում ունեցած ամենաբարձր գները: Հարկ եմ համարում նշել նաև, որ վերը նշված բոլոր համակարգերը աշխատում են pay per click  սկզբունքով: Yandex-ի դեպքում համակարգը առաջարկում է direct  հավելվածը, որը google-ի adsense համակարգի համարժեքն է ռուսական շուկայում:

Մեկնաբանել