AUHArmenia.am ինչպե՞ս բարելավել կայքեր և ինչպես գումար վաստակել ինտերնետում:

Այսօր Google-ը թարմացրեց PageRank-ը

Սրանից առաջ թարմացումների հաճախականությունը բավականին արագ պրոցես էր՝ PR-ի թարմացման համար որոնողական գուգլ համակարգի օպտիմիզատորները ստիպված չէին լինում իրենց աշխատանքի արդյունքներին սպասել 10 ամսից ավելի: Առաջ PR-ը թարմացվում էր երկուսից երեք ամիսը մեկ անգամ` այսինքն այս անգամ արդյունքները հայտնի են դարձել առնվազն 7 ամիս ուշացումով, չնայած որ թարմացման ոչ մի ժամանակացույց մեզ չի խոստացվել: Եվ այսպես ինչ է page rank-ը և ինչով է այն կարեվոր:

google-pagerank

PageRank (PR) – Դա թվային ցուցիչ է 0 ից 10 սահմաններում, որը արտահայտում է վեբ հավելվածների google-ում ունեցած պայմանական հեղինակության չափը: Սա միակ գնահատականը չէ, բայց հանդիսանում է կարևորագույն ցուցիչ google որոնողական համակարգի համար, ունենալով ուղիղ կապ որոնման արդյունքների հետ:

Որոնողական ռուսական հսկայի Yandex-ի համար PageRank-ին համարժեք գնահատականը դա тИЦ-ն է, երկու դեպքում էլ դրանք հիմնականում կախված են որակյալ հղումների քանակից և եթե google-ը ուշադրություն քիչ է դարձնում հղման թեմատիկայի վրա, ապա ռուսական որոնողական համակարգի դեպքում թեմատիկան խաղում է առանցքային դեր: Ինչի մասին չի թաքցնում գնահատականի тИЦ անվանումը (тематический индекс цитирования):

Ինչպե՞ս կարելի է իմանալ որոնողական համակարգերի գնահատականները: Իհարկե որոնողական համակարգերից երկուսնել առաջարկում են սափական գործիքաշարեր (toolbar), սակայն ես չեմ օգտվում դրանցից, նախընտրելով օգտվել վեբ կայքերց՝ pr-cy.ru-ի ծառայություններից, որը համապարփակ հաշվետվություն է ներկայացնում կայքերի գնահատականների, ունեցած հղումների և այցելությունների մասին:

« Նախորդ գրառում
Հաջորդ գրառում »

Մեկնաբանել