AUHArmenia.am ինչպե՞ս բարելավել կայքեր և ինչպես գումար վաստակել ինտերնետում:

SEO-ր ամենաչար մեթոդը

Ինչպես հայտնի է որոնողական համակարգերը ժամանակ առ ժամանակ որոնման արդյունքները ավելի որակյալ դարձնելու համար կատարելագործում են սեփական ալգորիթմները ավելացնելով կամ պակասեցնելով որոշակի պարամետրեր, ստուգման եղանակներ: Նրանք նաև անընդհատ պայքար են մղում օպտիմիզացման սև մեթոդների դեմ. հավատացնում եմ ձեզ, որ եթե չլիներ որոնողական համակարգերի անընդհատ պայքարը ամենակատարյալ համակագն անգամ ի վիճակի չեր լինի մատուցել և ոչ մի ծառայություն, սև օպտիմիզացմամբ զբաղվող մասնագետների գրոհը պարզապես ծնկի կբերեր ցանկացած, որոնողական համակարգի:

black-hat-seo-strategies

Այսօր կուզենայի խոսել Cloaking երևույթի մասին, որը թերևս ամենասև մեթոդների թվին է դասվում, որոնողական համակարգերում կայքերի օպտիմիզացման համար: Այս մեթոդը իրենից ներկայացնում է մի սխեմա, որով օպտիմիզատորները օգտագործելով ծրագրավորման հմտություններ, որոնողական համակարգի կողմից հավելված սկանավորելու ժամանակ ցույց են տալիս մի արդյունք և բոլորովին այլ բան սովորական բրոուզերվ մուտք գործոլու պարագայում:  Այսինքն որոնողական համակարգը cloaking-ի արդյունքու սխալ է գնահատում հավելվածի կոնտենտը և արդյունքում ապակողմնորոշում սպառողին:

Գուգլ ընկերությունում իհարկե տեղյակ են այս երևույթի մասին և ակտիվ և մշտական պայքար են տանում դրա դեմ: Եթե հետաքրքիր է ասեմ, որ բաժնի ղեկավարն ու օպտիմիզատորների թիվ 1 :Ճ թշնամին հանդիսանում է Մատ Կուտսը(Matt Cutts): 

Եթե այնուամենայնիվ որոշել եք զբաղվել այս օպտիմիզացիայի տեսակով ապա անպայման հաշվի առեք, որ  այն չի կարող երկարաժամկետ արդյունք ապահովել վաղ թե ուշ Մատ Կուտսի աշխատակիցները կորսան ձեր հավելվածը (իմ առաջին փորձը տևեց 4 ամիս) և մեկնդմիշտ կարգելափակեն այն որոնողական համակարգում և ամեն ինչ հարկ կլինի սկսել զրոից:

Հաջորդ գրառում »

Մեկնաբանել