AUHArmenia.am ինչպե՞ս բարելավել կայքեր և ինչպես գումար վաստակել ինտերնետում:

Հղումներ Ժամանակավորության մասին

anchor-text-links

Ինչպես հայտնի է համաշխարհային սարդոստայնի ամենամեծ և պահանջված որոնողական համակարգի որոնման արդյունքները մեծապես կախված են փնտրվող հավելվածի ունեցած հղումերի քանկից, որակից և նրանց թիրախային բառերից: Հղումերը խաղալով առաջնային և կարևորագույն դեր այնուամենայնիվ ժամանակավոր բնույթ են կրում: Օրինակ՝ եթե հավելվածը ունի դեպի իրեն եկող 5 հղում ասենք 6 ռանգ ունեցող էջերից սակայն հղումները արդեն 1 տարվա հնության են ապա մեկ այլ հավելված դրանց հակադրելով նույն ուժի և որակի հղումներ սակայն մեկ ամսվա կարող է որոնողական արդյունքում գերազանցել հին հղումներ ունեցող հավելվածին:

Նման մոտեցմամբ որոնողական ընկերությունը ցանկանում է ավելի թարմ հավելվածներ և նորություններ առաջարկել իր սպառողներին: Նման մոտեցման դեպքում համակարգը չի թողնում առաջին հորիզոնականում վերջին ինչ որ ժամանակահատվածում հղումներ չվաստակած կամ ավելի քիչ վաստակած հավելվածին՝ առաջնայնությունը տալով վերջին որոշակի ժամանակահատվածում առավել շատ հղումների մասսա հավաքած հավելվածին:

Սրանում կարելի է համոզվել փորձով՝ տեղադրելող 100 հղում ես համարելով, որ երկար ժամանակ չի գերազանցվի իմ արդյունքը դադարեցրեցի հղումների տեղադրման գործընդացը անցնելով իմ մյուս կայքին, որը մրցակցում էր առաջինի հետ սակայն մեկ ամիս անց ավելի քիչ հղումներ ունեցող կայքը որոնման օպտիմիզացվող բանալի բառով սկսեց գերազանցել առաջինին:

« Նախորդ գրառում

Մեկնաբանել