AUHArmenia.am ինչպե՞ս բարելավել կայքեր և ինչպես գումար վաստակել ինտերնետում:

Խախտումներ, որոնողական համակարգերի արձագանքը դրանց

Վեբ հավելվածների որոնողական համակարգերից հեռացնելու կամ այլ պատժամիջոցների կիրառման օրիակները բազմազան են որոնողական համակարգերի պրակտիկայում: Դրանցից մի քանիսի մասին մենք արդեն խոսել ենք նախորդ հոդվածներում, այսօր ավելի մանրամասն կանրադառնանք դրանց տեսակներին, կփորձենք անրադառնալ դրանց բոլոր տեսակներին:

Առաջին խախտումը little context-է այսինքն կայքը առաջարկում է շատ քիչ ինֆորմացիա փնտրվող նյութի մասին, ինֆորմացիան թույլ է և անվորակ, այս դեպքում google-ը կայքը որպես կանոն չի հեռացնում համակարգից, այլ նրան տեղափոխում է 50 հորիզոնականով ցածր դիրք՝ այսինքն օպտիմիզատորը առավելագույնը, որ կարող է անել դա 50-րդ հորիզոնական զբաղեցնելն է:

Երկրորդ խախտումը դա կայքերում գովազդների տեսակներին է վերաբերվում, google-ի որակի չափանիշներում գոյություն ունի կետ, որում նշված է, որ կայքը պետք է կառուցված լինի օգտագործողի այլ ոչ գովազդի կամ որոնողական համակարգերի համար  և անբարեխիղճ գովազդ տեղադրելու դեպքում հավանական է կայքը պատժվի համակարգերից հեռացմամբ:

Երորդը դա հին եվ ավանդական մեթոդ է Ճ Google-ն ասում է օգտագործիր բառեռ որոնցով ուզում ես գտնեն քո հավելվածը, սակայն պետք չէ կիրառել այդ բառեռը մեծ քանակությամբ, բառեռրի չափից շատ կրկնությունը կհամարվի spam և համակարգը հավելվածին կտեղափոխի spam list ինչը հնարավորություն չի տա օպտիմիզատորին շարունակել աշխատանքը:

Չորորդ մեթոդը թաքնված տեքստերի և թաքնված լինկերի կիրառությունն է: Այսպիսի օրինակներ շատ են լնում՝ օպտիմիզատորները սպիտակով գրում են սպիտակի վրա այն տեքստը որը չեն ցանկանում, որ օգտագործողը կարդա, սակայն այն ահրաժեշտ է որոնողական համակարգերում առաջ ընդանալու համար: Այն նույնպես խախտում է և կարող է բերել որոնողկան համակարգից հավելվածի հեռացման:

Հինգերորդը մեթոդը անվանում են cloaking հիմա չենք խոսի դրա մասին քանի որ արդեն անրադարձել ենք դրան: Այդ մասին կարող եք կարդալ այստեղ:

Վեցերորդը վճարովի հղումներից օգտվելն է, օրինակ օպտիմիզատորները լինկերի բիրժաներից գնում են մեծ քանակությամբ հղումներ, ապակողմնորոշելով որոնողական համակարգերին: Այս խախտման դեմ google-ը անողոք է՝ հայտնաբերելու դեպքում պարզապես հեռացնում է կայքը համակարգց:

Մնացած մեթոդները կարելի է թվարկել մեկ նախադասությամբ դրանք են՝ ոչ օրիգինալ տեքստերի օգտագործում(copy past), լինկերի սփամ, վատ համբավ ունեցող կայքրի հղումներ( օրինակ ահաբեկչական կայքերի ), օգտագործողներին մոլորեցում, ֆինանսկան ինֆորմացիայի վտանգավոր օգտագործում:

Հաջորդ թեմայում մենք կխոսենք այն մասին, թե ի՞նչ է նախատեսված կայքերի վերականգնուման համար:

Հաջորդ գրառում »

Մեկնաբանել