AUHArmenia.am ինչպե՞ս բարելավել կայքեր և ինչպես գումար վաստակել ինտերնետում:

Երեկ թարմացվել է ռուսական Yandex-ի Тиц-ը

Ռուսական որոնողական հսկան երեկ թարմացրեց իր Тиц-ը: Այդ թարմացումը ազդեց նաև իմ կայքի վրա  http://auharmenia.am/-ի Тиц-ը դարձավ 10 ինչը իհարկե գերազանց արդյունք չի կարելի համարել սակայան հաշվի առնելով կայքի տարիքը (մոտ 1 ամիս), հոստինգը (որը մեղմ ասած լավ չի աշխատում) և մի քանի այլ հանգամանքներ ինչպիսիք են՝ դոմեյնի ֆիզիկական անձով գրանցումը, նյութերի ոչ պարբերական թարմացումները, ես բավարարված եմ 10 գնահատականից:

Հիշեցնեմ, որ yandex-ը հաղորդագրություն էր տարածել, որ այլևս հաշվի չի առնելու հղումները՝ գնահատականներ և որոնման արդյունքներ գեներացնելու գործում և դեռ պարզ չէ թէ որոնողական հսկան ինչ մոտեցումներ է կիրառել այս անգամ: Ձեր վեբ հավելվածների yandex-ում ունեցած գնահատականները կարող եք ստուգել  այստեղ՝ http://yaca.yandex.ru/yca/cy/ch/domain.com  իհարկե domain.com-ի փոխարեն գրելով ձոր դոմեյնը:

Մեկնաբանել