AUHArmenia.am ինչպե՞ս բարելավել կայքեր և ինչպես գումար վաստակել ինտերնետում:

Արդյոք կմնա անցյալում հղումների ստեղծումը

Արդեն մեկ շաբաթ շարունակ որոնողական համակարգերի մասին առաջատար կայքերին հարցազրույց տալիս Google-ի ղեկավարները տարակուսանք են հայտնում հղումների հիման վրա որոնում իրականացնելու ունեցաց ապագայի վերաբերյալ: Այսինքն միանգամայն հնարավոր է դառնում, որ Google-ը կհրաժարվի ներկայում և 9 տարի շարունակ գործող ալգորիթմից հանելով նրանից լինկերի պարամետրերը:

Link-Penalties

Վաղ թե ուշ դա պիտի տեղի ունենա նշում են որոնողական համակարգերով զբաղվող մասնագետները, քանի որ ոլորտում լճացում է՝ գործում են բազմաթիվ կեղծ հղումների բիրժաներ, մշակվել են բազում մեթոդներ որոնք ապակողմնորոշում են որոնողական համակարգերին և նվազեցնում որոնման որակը: Իհարկե այն, որ մեթոդը աստիճանաբար սպառում է իրեն դա ակնհայտ է. հիշեցնեմ, որ ռուսական Yandex-ը արդեն հրաժարվել հղումներ հաշվի առնելու սկզբունքից, ինչը դեռ գործում է ամերիկյան համակարգերում:

Մեկնաբանել