AUHArmenia.am ինչպե՞ս բարելավել կայքեր և ինչպես գումար վաստակել ինտերնետում:

Two links or not two links? – Մեթ Քաթսը հղումների և PageRank-ի մասին

matt-pubcon

“Google” ընկերության “Վեբ սփամի դեմ պայքարի խմբի” ղեկավար Մեթ Քաթսը խոսել է հղումների մասին: Եթե էջում տեղադրված են երկու և ավելի հղում, որոնք միտված են նույն ռեսուրսին, ապա այդ ռեսուրսը “Google”-ի համար ավելի արժեքավոր չի դառնա, քանի որ PageRank-ը (էջի ռանկ) հավասարափաչ բաժանվում է հղումների քանակին: “Google”-ը մշակել է մի ընթացակարգ, որով հնարավոր է վերլուծում է և հղումները, և այն էջերը, որոնց ուղղված են հղումները: Մեթ Քաթսը նշել է նաև որ ժամանակի ընթացքում համակարգը փոփոխվում է և կարող է կամ ընտրել մեկ հղում կամ բոլորը: 2009թ-ին Մեթ Քաթսը պարզաբանում էր տվել այս հարցի վերաբերյալ և նշել էր, որ եթե մեկ էջում տեղադրված երկու հղումներ, որոնց բովանդակությունը տարբեր է, ուղղված են  մեկ այլ էջի, ապա “Google”-ը հաշվի էր առնում միայն առաջինը: Սակայն դրանից հետո շատ բան է փոխվել: Եզրափակելով Քաթսը հավելեց որ պետք չէ մոռանալ օգտագործողների վարքի վերլուծության մասին, այսինք արդյոք օգտվում են նրանք հղումներից թե ոչ: Իսկ եթե հղումով տեղափոխվում են այլ էջ, հետաքրքրում է նրանց այդ բովանդակությունը թե ոչ:

Մեկնաբանել