AUHArmenia.am ինչպե՞ս բարելավել կայքեր և ինչպես գումար վաստակել ինտերնետում:

Google ռանգի հաջորդ թարմացմանը գնահատականներ կստանան նաև HTTPS/SSL պռոտոկոլով աշխատող կայքերը

google-ssl-https

Google ընկերությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ պատրաստվում է ռանգի թարմացման ժամանակ գնահատականներ տալ նաև պաշտպանված պրոտոկոլներով աշխատող վեբ հավելվածներին: Հայտարարությունում նշվում է, որ գնահատականներ կստանան միայն trusted սերտիֆիկատ ունեցող կայքերը:

Ընկերության կողմից կատարած հետազոտությունների համաձայն այն կվերաբերվի 1 տոկոսից քիչ կայքերին, որոնք գործում են համաշխարհային սարդոստայնում:  Ընկերության նման քաղաքականությունը միտված է խրախուսելու պաշտպանված պրոտոկոլներով աշխատանքը և ընկերությունը հույս ունի, որ նոր գնահատականների համակարգը լուրջ խթան կհանդիսանա ինտերնետը առավել անվտանգ դարձնելու համար:

Ինչ վերաբերվում է SEO-ին կարող է հարց առաջանալ՝ անհրաժեշտ է արդյո՞ք փոխել գոյություն ունեցող պրատակոլը պաշտպանված պրոտոկոլով, ակնկալելով որոնողական համակարգի ավելի բարձր գնահատականներ և առաջխաղացում: Իհարկե ոչ. այն երկարաժամկետ ծրագիր է և google-ը չի ցանկանում միանգամից հեղափոխել ինտերնետը միևնույն ժամանակ չցանկանալով կորցնել սեփական օգտագործողների բազմությունը՝ այն զիջելով մեկ այլ որոնողական համակարգի կամ համակարգերի:

Մեկնաբանել