AUHArmenia.am ինչպե՞ս բարելավել կայքեր և ինչպես գումար վաստակել ինտերնետում:

Օպտիմիզացում Google-կանոներով

Այսօր  կանդրադառնանք որոնողական համակարգերից ամենահզորին, օպտիմիզացիայի կանոնների թելադրողին: Այս համակարգի տրամադրության տակ է գտնվում կայքերի սեփական գնահատականների գործիքաշարը, որը կոճվում է Google PR: Օպտիմիզացվող հավելվածների առաջընթացը Google -ը ապահովում է ունեցաց բարձր արագությունների և ամենամեծ հաճախորդների քանակի հաշվին:

google-adwords-success

Այս համակարգին օպտիմիզացիան հանդիսանում է SEO-ի հիմնական բաղադրիչը և տալիս է ամենաարագ արդյունքը, քանի որ համակարգը չափազանց արագ է և ունի բոլոր հնարավորությունները րոպեների ընդացքում արձագանքելու համաշխարհային ցանցում տեղի ունեցած ցանկացած փոփոխության: Ի տարբերություն մնացած համակարգերի այստեղ արագ են երևում նաև օպտիմիզացիայի ընդացքում թույլ տրված սխալները, ինչը հնարավորություն է տալս մեզ արագ շտկելու դրանք:

Եվ այսպես անցնենք Google համակարգի հիմնական պահանջներին.

1. Ունիկալ կոնտենտ. Անհրաժեշտ է, որ հավելվածը պարունակի չկրկնվող կոնտենտ և հաճախ թարմացվի:

2. Կայքի քարտեզ. Կայքի քարտեզի գոյության հանգամանքը նույնես կարևոր է, համենայն դեպս ամեն պատեհ առիթով նշվում է google-ի հայտարարություններում: Իսկ իմ փորձից կասեի, որ եթե կայքը ունի բարդ կառուցվածք, ապա այդ դեպքում քարտեզը պարադիր է, իսկ եթե օգտագործում եք հայտնի CMS-ներ կամ հասարակ կառուցվածքի կայքեր ապա կարող եք և ուշադրություն չդարձնել google-ի հորդորներին:

3. Անխափան Հոստինգ. Համացնցում հաճախ կարելի է հանդիպել անվճար հոսթինգ ծառայությունների, բայց եթե որոշել եք օպտիմիզացնել Ձեր կայքը նման հոստինգի վրա, ապա հավաստիացնում եմ Ձեզ դա վատ գաղափար է: Արագ և անխափան հոստինգը օպտիմիզացման պրոցեսում ունի առանցքային նշանակություն:

4. Արտաքին հղումներ. Սա ինչպես նաև հղումներին վերաբերվող բառերը կամ բառակապակցությունները նունպես առանցքային դեր ունեն օպտիմիզացման գործընդացում: Google- ը առաջնորդվում է մի պարզ գաղափարով՝  կարևոր չի թե դու ի՞նչ ես ասում քո մասին, այլ այն թե ի՞նչ են ասում ուրիշները:

5. Հավելվածի առանձին էջերի բեռնման արագությունը նույնպես կարևոր հանգամանքների ցանկում է: Առաջին հայացքից կարող է թվալ, որ 5-րդ կետը ուղիղ հետևանքն է 3-ի, սակայան դա այդպես չէ: Անհրաժեշտ է , որ կայքի աշխատանքի բոլոր բաղադրիչները հստակ աշխատեն և լինեն մանրամասն տեստավորված:

Մեկնաբանել