AUHArmenia.am ինչպե՞ս բարելավել կայքեր և ինչպես գումար վաստակել ինտերնետում:

Վեբ Հավելվածի Ներքին Օպտիմիզացում

Կայքեի ներքին օպտիմիզացիան դա որոշակի համակարգված գործողություններ են, որոնք ներքին որոշակի փոփոխությունների դեպքում կբերեն որոնողական համակարգերի լավագույնս ինդեքսաորմանը: Օպտիմիզացիայի այս մասը ամենահաճելին է քանի, որ այն օպտիմիզացման միակ անվճար մասն է և կախված է միմիայն մեր գիտելիքներից այս բնագավառում:  Ներքին օպտիմիզացիան բաղկացած է մի քանի մասերից և դրանում առանցքային դեր ունի հոստինգը: ինչքան արագ կբեռնվի Ձեր կայքը, այնքան բարձր վստահություն կստանա որոնողական համակարգերի կողմից:

Հաջորդ ոչ պակաս կարևոր կետը կոնտենտի օպտիմիզացումն է: Պետք է դուք Ձեզ համար որոշեք գրված տեքստի, որ բառն է թիրախային և այն օգտագործեք առաջին պարբերությունում և այլուր, չգերազանցելով թիրախային բառի կամ բառակապակցությունների քանակը 3 տոկոսից : Այսինք պետք չէ անհարկի կրկնել նույն բառը կամ բառակապակցությունը հույս ունենալով, որ որոնողական համաակարգը ուշադթրություն կդարձնի դրա վրա, ընդհակառակը կարող եք պատժվել դրա համար՝ դուրս մնալով ընդհանրապես համակարգի ցուցակից:

download

Հաջորդ կետը, որ արժի ուշադրություն դարձնել դա <meta> տեգերնեն: Համակարգերից հատկապես ռուսական Yandex-ը մեծ ուշադրություն է դարձնում նշված տեգերի պարունակության վրա:  Սկսնակ վեբմաստերների մեծամասնությունը անուշադրոթյան է մատնում այս հանգամանքը նշված տեգերի չերևալու պատճառով, բաից իզուր որոնողական համակարգերում դրանք բվական բարձր դեր են կատարում՝ մոտավորապես 4%:  

Հաջորդը. առանցքային է նշանակությունը նաև Robots.txt ֆայլի, քանի որ նրանով է ադմինիստրատորը շփվում որոողական համակարգի հետ՝ թույլ է տալիս կամ ոչ ինդեկսաորումը, ցույց է տալիս թե կայքի որ մասը կարելիէ ինդեկսաորել, որ մասը ոչ և ալն: Հետևաբար անհրաժեշտ է հատուկ ուշադրության առժանացնել նաև այս հանգամանը:

Մյուս հանգամանքը կայքի քարտեզի օգտագործումն է, այստեղ ռոբոտի համար ադմինիստրատորը պահում է այսպես կոչված ուղղեցույց, թե կայքի, որ հատվածը ինչ հաճախականությամբ է թարմացվում, ինչ էջեր գոյություն ունոն կայքում և, որ էջը որի բաղկացուցիչ մասն է հանդիսանում:

Բոլոր վերը նշված մեթոդները հանդիսանում են առավել քան օրինական և չեն պարունակում սև օպտիմիզացիայի տարրեր, ընդհակառակը դրանք խրախուսվում են նաև որոնողական համակարգերի կողմից և համարվում են ներքին օպտիմիզացիայի անհրաժեծտ բաղկացուցիչներ:

Մեկնաբանել