AUHArmenia.am ինչպե՞ս բարելավել կայքեր և ինչպես գումար վաստակել ինտերնետում:

Վեբ հավելվածի Яндекс–ին հարմարեցում

Օպտիմիզացնել կայքը Yandex ռուսական որոնողական համակարգի դեպքում, թերևս ավելի բարդ գործ է քան օրինակ ամերիկյան Google-ի դեպքում: Դա առաջին հերթին պայմանավորված է նրանով , որ Yandex-ը գնալով դառնում է ավելի անկանխատեսելի: Այս որոնողական համակարգը անընդհատ փոխում և կատարելագործում է որոնողական բանաձևրը և օրեցօր ավելի է դժվարանում օպտիմիզացման պրոցեսը: Հետևաբար խորհուրդ է տրվում այս դեպքւմ օգտագործել միայն այսպես կոչված սպիտակ մեթոդներ որոնողական համակարգում առաջխաղացում ապահովելու համար:

yandex-goes-public-at-above-range-25

Հիմնական պայմանները, ինչին ուշադրություն է դարձնում որոնողական Yandex համակարգը հետևյալն են ՝

1. Կոնտենտի ունիկալություն. Ինչպես հայտնի է yandexy ուշադրություն է դարձնում հավելվածի ինֆորմացիայի՝ մասնավորապես, նրա որակի վրա: Սկզբունքը հետևյալն է՝ եթե ինֆորմացիան որակյալ է և ունիկալ ապա այն պահանջված է:

2. Yandex-ը առաջնահերթություն է տալիս միջին ծավալի կոնտենտին, որի բանալի բառերի քանակը տատանվում է 4%-6% -ի սահմաններում:

3. <meta>տեգեր. դրանք ի տարբերություն google -ի շարունակում են առանցքային դեր խաղալ yandex որոնողական համակարգի փնտրման պրոցեսում:

4. Հղուներ. Անհրաժեշտ է մեծացնել արտաքին հղումների քանակը դեպի օպտիմիզացվող հավելված: Yandex-ն ունի սեփական հղումների ցուցիչ, որը որոշում է արտաքին հղումների քանակն ու որակը: Այս համակարգի դեպքում շատ կարեվոր դեր է խաղում հղման թեմատիկան: Օրինակ եթե օպտիմիզացվող հավելվածի թեմատիկան ծաղիկներն են ապա շինարարական հավելվածից հղումը չի տա և ոչ մի օգուտ: Իսկ yandex-ի համար թեմատիկայի որոշումը ոչ մի խնդիր չի ներկայացնում, ուրեմն հղումների ստեղծման պրոցեսում ընտրեք թեմատիկ իրար մոտ կայքեր:

5. Հավելվածի տարիքը նույնպես ունի այս համակարգում առանցքային նշանակություն՝ համակարգը չի վստահում նորահայտ առանց պատմության հավելվածներին: Այստեղ նույնիսկ նշանակություն ունի թե ո՞վ է դոմեյնի սեփականատերը՝ իրավաբանական թե՞ ֆիզիկական անձ է նա: Ավելորդ է նշել, որ համակարգը նախապատվությունը տալիս է իրավաբանական անձանց պատկանող հավելվածներին:

Ստորև կցանկանայի նշել թէ ի՞նչ չի կարելի օգտագործել yandex համակարգի օպտիմիզացիայի դեպքում՝

1. Չերևացող տեքստեր (Hidden context)

2. Կլոակինգ – Համոզված եմ հանդիպած կլինեք այս երևույթին երբ փնտրում ես մի բան որը որոնողական համակարգը ցույց է տալիս առժանահավատ տեստով, սակայն կայք այցելելուց հետո հանդիպում ես փնտրածիդ հետ բոլորովին կապ չունեցող հավելվածի:

3. Վերահասցեավորում (Redirect)

Հ.Գ. Եթե որոշել եք օպտիմիզացնել որևէ հավելված yandex  որոնողական համակարգում ապա օգտագործեք ոչ միայն այս, այլև Ձեր ունեցած գիտելիքների ողջ պաշարը, որովհետև վաղը համակարգը կարող է անակնկալ մատուցել:

Մեկնաբանել