AUHArmenia.am ինչպե՞ս բարելավել կայքեր և ինչպես գումար վաստակել ինտերնետում:

Սխալներ որոնք հաճախակի են հանդիպում օպտիմիզացման մեջ

seo-mistakes

Մերօրյա աշխարհում բիզնեսի ճիշտ կառավարման առանցքային բաղադրիչներից է կայքերի օպտիմիզացումը: Ինչպես գիտենք google որոնողական համակարգում գնահատականները տրվում են հղումների որակի և քանակի հիման վրա: Միևնույն ժամանակ ինտերնետում կգտնեք բազում հոդվածներ կամ կայքեր որոնք առաջարկում են բավականին մատչելի հղումներ ստեղծելու ծառայություններ, սակայն ես կուզեի անդրադառնալ հիմնական սխալների վրա որոնք թույլ են տրվում այս ոլորտում:

1. Մասայական հղումների գնում. Ինտերնետում կան բազում ծառայություններ որոնք առաջարկում են ասենք օրինակ 50 դոլարի դիմաց ստեղծել 1000 հղում 1ից մինչև 7 ռանգ ունեցող կայքերում: Օգտագործելով ավտոմատ հղումներ ստեղծող ռոբոտներ նրանք տարածում են հղումները հսկայական ծավալով, որը որոնողական համակարգի կողմից նկատվում է անմիջապես և եթե ձեր կայքը դեռևս երիտասարդ է ապա այն կպատժվի որոնողական հսկայի կողմից ընդհուպ մինչև հեռացումը համակարգի էջերից:

2. Բանալի բառերի ոչ ճիշտ օգտագործումը. առաջ օպտիմիզատորները բանալի բառերի շատ օգտագործելով կոնտենտում հասնում էին որոնողական համակարգում իրենց ակնկալած նպատակներին, սակայն դա տեղի էր ունենում կոնտենտի որակի հաշվին՝ անհարկի արհեստական օգտագործած բառերը փչացնում էին կոնտենտի որակը: Google-ը արագ լուծեց այդ հարցը թարմացնելով վիրտուալ ռոբոտների աշխատանքը հեշտությամբ որսաց այդ կոնտենտները և սկսեց գրեթե ուշադրություն չդարձնել բառերի քանակին: հետեվաբար սխալ է կոնտենտում օգտագործել  բանալի բառեռի անհարկի քանակ, նպատկ ունենալով որոնողական համակարգում լավ դիրք զբաղեցնել:

3. Որոշ ընկերություններ գիտեն, որ կայքի հաճախակի թրմացումը անհրաժեշտ է և այդ հարցը լուծում են թարմացնելով կայքը փոքր կոնտենտներով օրինակ՝ ընկերության անցկացրած վերջին երեկույթի նկարներով: Ինչը նույնպես չի բերի դրական արդյունքի:

Մեկնաբանել