AUHArmenia.am ինչպե՞ս բարելավել կայքեր և ինչպես գումար վաստակել ինտերնետում:

Որ հոստինգից արժե օգտվել

Ավելորդ է նշել, որ ինտերնետ տիրույթում վեբ հավելվածի անխափան և հստակ աշխատանքի հարցում առանցքային դեր է կատարում որակյալ հոստինգ ծառայությունը: Իհարկե հնարավոր է օգտագործել նաև անվճար և որպես կանոն անվորակ հոստինգ ծառայություններ, սակայն անձնական փորձից ելնելով դրանք ոչ միայն վատ որակի ծառայություններ են մատուցում այլև հնարավոր է ֆայլերի կորուստ: Եթե կայքը կամ հավելվածը որոշել եք օպտիմիզացնել և հասնել այցելուների մեծ քանակի անհրաժեշտ է, որ ճիշտ ընտրվի համապատասխան հոստինգ ծառայություն:

vps-hosting

Հոստինգ ծառայություն ընտրելուց անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ծառայությունը բնութագրող մի շարք հանգամանքների վրա ինչպիսիք են.

1. Ծառայություն մատուցողի հեղինակությունը, այսինքն ծառայություն մատուցողը պետք է թանկ գնահատի իր հեղինակութունը

2. Սպասարկումը չպետք է լինի միայն օրվա որոշակի ժամերի այլ 24 x 7

3. Ուշադրություն դարձրեք նույն սերվերի վրա տեղադրված կայքերի քանակի վրա, թե քանի դոմեին է օգտագործում նույն սերվերի ռեսուրսները: Ընտրությունը կատարեք Որքան քիչ այնքան լավ  սկզբունքով

4. Ներբեռնման արագություն, որքան դանդաղ կլինի ներբեռնման արագությունը այնքան որոնողական համակարգերը ցածր կգնահատեն Ձեր կայքի հուսալիության աստիճանը և հակառակը

5. Սերվերի տեղադրման վայրը պետք է ընտրել ակնկալվող այցելուների մեծամասնությանը մոտիկ: Օրինակ եթե այցելուները լինելու են Հայաստանից ցանկալի է, որ սերվերը նույնպես լինի Հայաստանում:

6. Սերվերի 99.9% հասանելիություն

Մեկնաբանել