Որոնողական համակարգերի հրապարակած տվյալների համաձայն օգտատերերի մեծամասնությունը որոնողական համակագերը օգտագործում են նկարներ փնտրելու համար՝ google-images-ը օգտագործողների քանակով զիջում է միայն google-web-ին: Ուստի շատ կարեվոր է կայքերը օպտիմիզացնել նաև նկարների համար: Այս հոդվածում ես կանդրադառնամ որոնողական հսկաի նկարներ փնտրելու մեխանիզմներին:
Նկարների դեպքում առաջինը ինչ սկանավորում է google-ը դա title և alt նկարագրություններն են և եթե վեբմաստերը ցանկանում է օպտիմիզացնել նկարներով կայքը անհրաժեշտ է, որ ուշադրություն դարձնի հենց այդ պարամետրերին:
Երկրորդ. անհրաժեշտ է տեքստում օգտագորշված լինեն հենց այդ բառերը որոնք մենք նկարագրում ենք title և alt ատրիբուտներում և ցանկալի է, որ վերնագրին մոտ նկարագրություն ունենան նկարը նկարագրող թեգերը:
Նկարների դեպքում նույնպես ակտուալ է վեբում գործող օպտիմիզացման բոլոր կանոները՝ այսինքն հավասար մրցակցության դեպքում համակարգը հաշվի կառնվի տվյալ էջի ունեցած գնահատականը սեփական բազայում:
Մեկնաբանել