AUHArmenia.am ինչպե՞ս բարելավել կայքեր և ինչպես գումար վաստակել ինտերնետում:

Հղումներ և նրանց կարևորությունը

Հղուների կարևորությունը որոնողական համակարգերի կայքեր գնահատելու գործում առանցքային է, հենց հղումների միջոցով է որոնողական համակարգը գնահատում վեբ հավելվածի կարևորությունը: Այսինքն որքան շատ հղումներ կունենա օպտիմիզացվող ռեսուրսը այնքան բարձր կլինի նրա հեղինակությունը որոնողական համակարգում և ըստ այդմ, այն կարտացոլվի որոնման ժամանակ: Առաջին որոնողական համակարգը, որը օգտագործեց կայքերի գնահատման այս մեթոդը դա Alta Vista որոնողական հմակարգն էր: Հետագայում google համակարգը ավելի կատարելագործեց գնահատման այս սկզբունքը և այն լայն կիրառություն գտավ որոնողական գրեթե բոլոր համակարգերում:

anchor-text-links

<a href=”http://www.external-domain-example.com/” title=”link anchor text”>Link Anchor Text</a>

Բացի հղման գոյությունից հավասարապես կարևոր է նաև “Anchor Text”-երի կիրառությունը: Դրանք օգնում են որոնողական համակարգերին իմանալ թե ինչի մասին է ռեսուրսը:  Հարկ է նշել նաև, որ եթե հնարավորություն չկա Anchot Text կիրառելու կարելի է օգտագործել <a> տեգի title ատրիբուտը՝ օրինակ երբ հղման համար օգտագործվում է նկար:

Հաջորդ գրառում »

Մեկնաբանել