AUHArmenia.am ինչպե՞ս բարելավել կայքեր և ինչպես գումար վաստակել ինտերնետում:

Լինկերի բիրժաներ

Այս թեման ընտրելիս անընդհատ տատանվում էի, քանի որ այն առնչվում է օպտիմիզացիայի սև մեթոդների հետ և չի խրախուսվում որոնողական համակարգերի կողմից, ավելին որոնողական համակարգերը պայքարում են լինկերի բիրժաների դեմ, սակայն հակառակ դրան բիրժաները շարունակում են գոյություն ունենալ և բավականին հաջող գործում են ինտերնետ տիրույթում: Անկասկած որոնողական համակարգերի մասնագետներին արժի, նույնիսկ պարտադիր է նրանց մասին իմանալ:

birzi_ssilok3

Ի՞նչ են լինկերի բիրժաները և ինչո՞վ են նրանք զբաղվում: Հարցին պատասխանելու համար նախ հիշեցնեմ մեր նախորդ թեմաներում հղումների մասին ունեցաց դիտարկումները և նրանց կարևորության առանցքային լինելը: Այսինքն հղումը որոնողական բարելավման մեջ չափազանց կարևոր և արժեքավոր գործոն է: Իսկ եթե արժեք ունի ապա այն կարելի է վաճառել և գնել, հենց այս սկզբունքով են առաջնորդվում բիրժաները:

Լինկերի բիրժաները դրանք հարթակներ են որտեղ հանդիպում են վեբմաստերներն ու օպտիմիզատորները, որոնք պատրաստ են վաճառել և գնել համապատասխան հղումներ, այս շուկաներում պտտվում են միլլիարդավոր դոլարներ և նրանց գնորդների նպատակը մեկն է ոոնողական համակարգերում առաջընդաց գրանցելը: Դրանցինց խոշորագույնների դասին է պատկանում ռուսական հանրահայտ sape.ru-ն որին հայտարարած պատերազմում yandex -որոնողական հսկան տանուլ է տալիս՝ http://telecom.arka.am/ru/news/internet/yandeks_postavil_na_ushi_ves_poiskovyy_biznes/

Խոշորագույն լինկերի բիրժաների ցանկին և գործունեությանը առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ http://ru.wikipedia.org/wiki/Биржа_ссылок

Մեկնաբանել