AUHArmenia.am ինչպե՞ս բարելավել կայքեր և ինչպես գումար վաստակել ինտերնետում:

Ինչ փոփոխություններ են կրել որոնողական համակարգերը 2014-ին

google-logo

logo_yandex-brauzer2014-ը այնքան էլ հեշտ չստացվեց որոնողական օպտիմիզացիայով զբաղվող մասնագետների համար, օպտիմիզացման կանոնների մեծ ծավալի անսպասելի փոփոխությունները՝ ռուսական Yandex -ի կողմից, Google ընկերության ռանգավորման հետզհետե աճող գաղտնապահության (2014 ին ընկերությունը չթարմացրեց ռանգը, ինչը աննախադեպ էր Google-ի պատմության մեջ) և սացիալական ցանցերի որոնումներում ավելի մեծ տեղ զբաղեցնելու արդյունքում բազմաթիվ դժվարություններ եղան գրեթե բոլոր որոնողական օպտիմիզացիայով զբաղվեղ ընկերությունների մոտ:

Մի քանի փոփոխությունների կցանկանայի հատուկ անդրադառնալ, որոնք տեղի են ունեցել անցնող տարվա ընդացում:

Google. 2014-ի ընդացքում SEO-մասնագետները սպասում էին 2 կարեվոր իրադարձության Google — Panda և Penguin ռոբոտներ թարմացումներին: Առաջին դեպքեւմ թարմացումը եղավ 2 անգամ Մայիսին և Սեպտեմբերին իսկ Penguin-ի դեպքում համակարգը սպասեցնել տվեց շուրջ 10 ամիս և միայն հոկտեմբերի 2-րդ կեսին եղավ այդաքան սպասված թարմացումը, որից անմիջապես հետո որոնողական հսկան զարմացրեց բոլորին անցնելով https պրոտոկոլին:

Հարկ է նշել նաև, որ Google-ը այս տարի անողոք պայքարիեց որոնողական սփամի, անորակ կոնտենտի և գովազդների անբնական քլիքների դեմ. գնելով անգլիական ստարտափ Spider.io-ն: Բազում կայքեր արժանացան մեխանիկական պատժամիջոցների և հեռացվեցին համակարգից:

Մի քանի նյուանսներ բացահայտեց Մաթ Կուտը: Հենց նրանից մենք իմացանք, որ կատալոգներում ունեցաց հղումներ համարվում են սփամ և որ հղումները շարունակելու են կարևոր դեր խաղալ Google-ի որոնողական արդյունքները արտացոլելիս:

Եվրոպայում Google-ը պայքարեց հղումների առք ու վաճառքով զբաղվող բիժաների դեմ: Փոփոխություններ կատարելով որոնողական արդյունքների մեջ:

Yandex. Ամենաշատ հնչողություն ստացած հարցը այս տարվա դա թերևս Ալեկսանդր Սադովսկիի հայտարարություններ, առ այն որ որոնողական համակարգը Մոսկովյան և մերձմոսկովյան շրջաննրում պարզապես անջատում է մի քանի ոլորտներ ներկայացնող կայքերի հղումներին կարեվորություն բանաձևերի ախատանքը:

Ընկերությունը այս տարի պայքարեց նաև մեծ քանակությամբ գովազդներ ունեցող կայքերի դեմ հայտարարելով, որ հավասար պայմաններում նախապատվությունը կտրվի ավելի քիչ կամ ընդանրապես գովազդ չունեցող կայքերին:

« Նախորդ գրառում

Մեկնաբանել