AUHArmenia.am ինչպե՞ս բարելավել կայքեր և ինչպես գումար վաստակել ինտերնետում:

Ինչպիսի՞ն պետք է լինի կոնտենտը

Կա կարծիք, որ կայքում յուրաքանչյուր էջ պետք է պարունակի նվազագույնը վեց հազար սիմվոլ: Բայց վստահեցնում եմ, որ եթե կարողանաք որակով և ունիկալ տեքստի միջոցով ներկայացնել Ձեր ապրանքը, ծառայությունը կամ պարզապես մտքերը 300-500 բառերի շրջանակում՝ ապա ոչ մի խնդիր չի առաջանա որոնողական համակարգի հետ և կայքը չի պատժվի քիչ կոնտենտի պատճառով: Նշեմ, որ խոսքը անգլերեն տեքստի մաին է, քանզի միանգամայն այլ պատկեր է հայերեն և ռուսերեն լեզուների  դեպքում. այստեղ հաշվարկներ անելու համար կարելի է թվերը բաժանել 5-ի այսինքն 60- ից 100 բառը կարող է միանգամայն բավարար լինել, չնայած միշտ էլ երկար տեքստը խրախուսելի է:

Photo2Text

Այսօր կայքի հաջող առաջխաղացման համար կարևոր պայմաններից են նաև, որ տեքստը գրված լինի մարդկանց համար, լինի կարդացվող այլ ոչ արհեստականորեն բեռնված թիրախային բառերով: Ինչ վերաբերվում է թիրախային բառերին ցանկալի է, որ այն չգերազանցի 3 տոկոսի սահմանը: Մեկ կամ երկու  տոկոսը միանգամայն բավարար է հաջողության հասնելու համար:

Ինչպես հայտնում են բազմաթիվ SEO մասնագետներ իրենց կարծիքներում՝ որոնողական համակարգերը նյութը գնահատելիս պատասխանում են հետևյալ հարցերին՝ ինչ հարցի է պատասխանում նյութը,  օգտակար է արդյո՞ք նյութը տվյալ որոնման դեպքում, պարունակում է արդյո՞ք չթույլատրված բառեր թե ոչ  այլն:

Հ.Գ. Կերևոր է նաև հիշել, որ որոնողական համակարգերը ժամանակ առ ժամանակ փոխեւմ են որոնման ալգորիթմները, ուստի անհրաժեշտ է միշտ հետևել համակարգերի որոնման տենդենցներին և լինել տեղեկացված յուրաքանչյուր փոփոխության մասին:

Մեկնաբանել