AUHArmenia.am ինչպե՞ս բարելավել կայքեր և ինչպես գումար վաստակել ինտերնետում:

Ինչպես օպտիմիզացնել կայքը ոչնչից

Առաջին կայքը մշակելուց հետո, վեբմաստերների մեծամասնությունը սկսում է մտածել հավելվածի առաջխաղացման մասին, ընդ որում այդ դեպքում կայքը պետք է առաջ ընդանա ոչնչից: Օպտիմիզացման պրոցեսի ամբողջ ընդացքը նկարագրել մի հոդվածում անհնար է, այդ իսկ պատճառով այս հոդվածի նպատակն է, բացահայտել առաջին քայլերը, որոնք պետք է կատարի սկսնակ օպտիմիզատորը գործողության սկզբնկան փուլում:

SEO-Tips-For-Beginners

Հիմա դիտարկենք գործողությունների հաջորդականությունը, որը պետք է օգտակար դեր կատարի օպտիմիզացման սկզբնական փուլում և այսպես՝

1. Առաջի հերթին պետք է մշակել թիրախային բառերի մատրից՝ այսպես ասած որոշել այն բառերը կամ բառակապակցությունները որոնց համար պետք է հետագայում կատարվի օպտիմիզացումը:

2. Երկրորդ քայլով պետք դիտարկել մրցակցությունը: Նախապես ընտրված բառերով մինչ օպտիմիզացիայի բուն պրոցեսին անցնելը անհրաժեշտ է, որ օպտիմիզատորը գնահատի մրցակցությունը ոլորտում: Ուշադրությամբ դիտարկեք ցանկալի բառով  որոնման առաջին արդյունքը, ուշադրություն դարձրեք օգտագործված բառերի և թիրախային բառերի քանակին:  Որոնողական համակարգերին կից հավելվածներով ստուգեք որոնումների քանակը և մրցակցությունը, խորուրդ կտայի սկզբի համար ընտրել պակաս մրցակցային թիրախային բառեր չհիասթափվելու համար:

Կան թիրախային բառեր, որոնցով կարելի է հասնել առաջին հորիզոնականին միայն ներքին օպտմիզացիայի շնորհիվ՝ ընտրելով վեռնագիր, գրելով հոդվածը և օգտագործելով <title>, <meta>, և <h1> տեգերը: Դրանք այն բառերն են որոնցում մրցակցությունը բացակայում է: Սկսնակներին խորհուրդ կտայի ընտրել մի բառակապակցություն, որը զուրկ է մրցակցությունից և օպտիմիզացնել հավելվածի որևէ հոդված և միայն հաջողության հասնելուց հետո անցնել ավելի մրցակցային բառի կամ բառակապակցության:

Արդեն հոդվածի նախապատրաստական փուլում անհրաժեշտ է սկսել էջի օպտմիզացիան: Մինչ հրատարակումը այն պետք է համապատասխանի ընտրված թիրախային բառին կամ բառակապակցությանը: Այս մասին մենք խոսել ենք անցած թեմաներից մեկի ժամանակ, որին կարող եք ծանոթանալ այստեղ: Հաջորդիվ մեք կխոսենք հղումների և նրաց ունեցած կարևոր դերի մասին որոնողական համակարգերում:

Մեկնաբանել