AUHArmenia.am ինչպե՞ս բարելավել կայքեր և ինչպես գումար վաստակել ինտերնետում:

Ինչը կփոխարինի Google PR

Արդեն երկու տարի Google-ը չթարմացնելով Google PR-ը ստեղծել է բազում խնդիրներ կայքերի օպտիմիզացմամբ զբաղվող մասնագետների համար, մասնավորապես հղումներ ստեղծելու համար արդեն հնարավոր չէ ստանալ թարմ տվյալներ որոնողական համակարգում ունեցած կայքի կշռի վերաբերյալ: Սակայն ինչպես որոնողական հսկան է ճանապարհներ փնտրում արհեստական օպտիմիզացիաից խուսափելու համար այնպես էլ օպտիմիզացման մասնագետները անընդհատ ուղղիներ են փնտրում հակառակն իրականացնելու:

file

Այսպիսով օպտիմիզացնողները սկսեցին իրենք հաշվել դոմեյնի ունեցած ռանգը  հայտնի բանաձևով (բանաձևը կարող եք գտնել այստեղ https://en.wikipedia.org/wiki/PageRank) և շարունակել հղումներ ստեղծել փաստորեն սեփական գնահատականի հիման վրա: Սակայն բազում օպտիմիզացման մասնագետներ բացի սեփական գնահատականները օգտագործելուց՝ դոմեյնների հղումների արժեքի վերաբերյալ, սկսեցին հաջողությամբ օգտագործել ոչ պակաս հայտնի MOZ համակարգի տված գնահատականները` Domain Authority-ն: Domain Authority-ի մասին կարող եք կարդալ այստեղ https://moz.com/learn/seo/domain-authority  իսկ իմանալ ձեր կամ ցանկացած այլ դոմեյնի DA-ն այստղ՝  http://www.seoreviewtools.com/website-authority-checker/

ՀԳ Փաստորեն Google PR-ին փոխարինման է գալիս MOZ-ի Domain Authority-ն:

Մեկնաբանել