AUHArmenia.am ինչպե՞ս բարելավել կայքեր և ինչպես գումար վաստակել ինտերնետում:

Արտաքին հղումներ և վտանգներ

Այսօր կուզենայի խոսել համացանցում տարածված հղում ստեղծելու մեթոդներից մեկին, որի ազդեցությունը զգացի իմ բլոգի վրա և բավականին ջանք թափեցի այն չեզոքացնելու համար:

Համացանցում ամենահայտնի և տարածված CMS-ը ինչպես հայտնի է wordpress հավելվածն է և դիզայներների և ծրագրավորողների մի մեծ բազմություն աշխատում է հավելվածի theme-եր ստեղծելու ոլորտում: Գոյություն ունեցող թեմաների գրեթե 100% ում առկա են footer-ում լինկեր որոնց ջնջելու դեպքում թեման կարող է չաշխատել, բայց իհարկե չէի կարող չջնջել անհայտ հղումները. foonctions ֆայլից անջատելով համապատասխան ֆունկցիաները՝ footer-ից ջնջեցի հղումները և ոչինչ չպատահեց ու այդպես վստահ լինելով, որ չունեմ արտաքին հղումներ թեման համարում էի փակ:

Բաից արի ու տես, որ մարդիք ավելի խելացի էին գտնվել և հղումների կառավարման համակար էին ստեղծել, որը նկատեցի պատահաբար ստուգելով կայքս այստեղ՝ http://www.wintzell.net/seo-tools/domain-outbound-links-check.php: Արդյունքներն իհարկէ դաժան էին փաստորեն ես ինձնից անկախ ապորինի հղումներ էի կատարում անհայտ կայքերի  նպաստելով նրանց առաջխաղացմանը:  Նծված արտաքին հղումների ստուգելու  համակարգը նմանատիպ ծառայություններից շահեկանորեն առանձնանում է նրանով, որ այն ստուգում է կայքի բոլոր էջերը սկանավորելով դրանք: Մի խոսքով խորհուրդ կտաի ստուգել արտաքին հղումների առկայությունը ձեր հավելվածի բոլոր էջերում:

 

« Նախորդ գրառում

Մեկնաբանել