AUHArmenia.am ինչպե՞ս բարելավել կայքեր և ինչպես գումար վաստակել ինտերնետում:

Google-ը տեղեկացրել է սպիտակ ցանկի մասին

2

Google-ը կստեղծի վստահելի կայքերի ցանկ, որոնք կօգտվեն որոնողական ընկերության բացարձակ վստահությունից. հայտնում են ընկերությունից հավելելով, որ սպիտակ ցանկի ստեղծումը ոչ մի կերպ չի ազդի պինգվին և պանդա ռոբոտների որոնողական ալգորիթմների վրա:

Այն, որ գոյություն ունեին որոնողական հսկայի համար այդպիսի բացառություններ հայտնի էր դեռևս 2011 թվականից, սակայն ընկերությունը նման ինֆորմացիա որոշել է հրապարակել միայն հիմա: Ինչպես հայնել է Google ընկերության ներկայացուցիչ Ջոն Մյուլլերը մեծամասամբ այսպես կոչված սպիտակ ցանկը չի ազդի որևէ որոնողական արդյունքի վրա, այլ բացառությունները բանաձևերում կաշխատեն միայն եզակի և հատուկ դեպքերում:

Վերջում մյուլերն հավելել է, որ սպիտակ ցանկեր չունեն որոնողական համակարգի հիմնական 2 սկանավորող ռոբոտները և անհանգստանալու կարիք չկա:

Մեկնաբանել