AUHArmenia.am ինչպե՞ս բարելավել կայքեր և ինչպես գումար վաստակել ինտերնետում:

Ինչո՞վ է պայամանավորված PR-ի թարմացման ուշացումը

Հանրահայտ Որոնողական հսկան կայքերի գնահատման գործակիցը չթարմացնելու պատճառները ոչ մի կերպ չի մեկնաբանում և արդեն նոր ռեկորդներ է սահմանում գնահատման հնության տեսակետից: 460 օր շարունակ ոչ մի թարմացում և ոչ մի նորություն կամ մեկնաբանություն թարմացման հետ կապված:

google-panda-seo-tips

Ֆորումներում սկսվել է ակտիվ քննարկումներ այն մասին, որ հնարավոր է ընկերությունը ընդհանրապես հանրամատչելի չդարձնի այլևս  PR-ի արժեքը, այդկերպ պայքարելով հղումների առք ու վաճառքի դեմ, ինչը արդեն մասայական է դարձել գրեթե բոլոր օպտիմիզացման մասնագետների մոտ:

Արդեն կան գնահատականներ այն մասին, որ հղումներ շուկան արդեն իր ծավալներով անցել է կես միլիարդ դոլլարի շեմը և աճի տեմպերի նման պարագայում արդեն հնարավոր չի լինի խոսել հղումների բնական լինելու մասին, քանի որ եթե հղումը սկսում է գին ունենալ և հնարավոր է նրա վաճառքը ոչ ոք ինքնակամ և անվճար հղում չի տեղադիրի սեփական կայքում կամ ռեսուրսում, որպես նվեր:

Ուստի խոսակցություններն այն մասին, որ Գուգլ ընկերությունն այլևս չի թարմացնի գնահատականներ ցանկը կարծես թե ունի որոշակի հիմքեր և պահպանում է հավանականություն ճշմարտություն դառնալու:

Մեկնաբանել