AUHArmenia.am ինչպե՞ս բարելավել կայքեր և ինչպես գումար վաստակել ինտերնետում:

Վաղվանից առանց SSL սերտիֆիկատի կայքերը կհամարվեն վտանգավոր

Գուգլ ընկերությունը հայտարարություն է տարածել որում զգուշացնում է վեբմաստերներին, որ հունիսի 20-ից որոնողական համակարգում բացարձակ առավելություն կստանան https պրոտոկոլով աշխատող կայքերը http պրոտոկոլով աշխատող կայքերի նկատմամբ:

Փաստորեն աշխարհը անցում է կատարում նոր, ավելի անվտանգ տվյալների փոխանցման պրոտոկոլի և դա արդեն իրականություն է դառնում համաշխարհային որոնողական հսկայի կատարած փոփոխություններով: Վաղվանից փաստորեն հազարավոր եթե ոչ միլիոնավոր վեբմաստերներ ստիպված կլինիեն աշխատել https  պրոտոկոլով որոնողական համակարգերում սեփական դիրքերը ոչ միայն պահպանելու այլ նաև ընդանրապես որոնողական համակարգից ջնջվելու հեռանկարից խուսափելու համար:

Առանց SSL սերտիֆիկատի կայքերը «անվտանգ չեն»

Գուգլ ընկերությունը սույն թվականի հուլիսի 1-ից Chrome բրաուզերն օգտագործող Ինտերնետի օգտվողներին տեղեկացնելու է, որ առանց SSL սերտիֆիկատի կայքերը «անվտանգ չեն», մանրամասները՝ https://security.googleblog.com/2018/02/a-secure-web-is-here-to-stay.html հղումով։


«ԷյԲիսիԴոմեն» ընկերությունը հնարավորություն ունի է Ձեր կայքերի համար Comodo Positive SSL սերտիֆիկատն առաջարկել բացառիկ 15% զեղչով՝ տարեկան 8500 դրամ սակագնով։ Առաջարկն ուժի մեջ է մինչև ս․թ․ հուլիսի 1-ը։
«ԷյԲիսիԴոմեն» ընկերությունը նույն 15% զեղչն առաջարկում է նաև այլ տեսակի SSL սերտիֆիկատների համար մինչև ս․թ․ հուլիսի 1-ը։
Շտապեք օգտվել այս բացառիք հնարավորությունից և Ձեր կայքը կհայտնվի Գուգլի անվտանգ կայքերի ցանկում։ Զեղչից օգտվելու համար http://www.internet.am կայքում SSL սերտիֆրկատ գրանցման ընթացքում մուտքագրեք ‘ABCSSL15’ զեղչի կոդը (promocode):

PPC հիմնական 5 ձևեր սկսնակների համար

AdWords վկայագրումը

Եթե ​​դուք նոր եք PPC- ով զբաղվում որպես առաջին օգտակար քայլ, վերցրեք AdWords  քննությունը եւ փորձեք անցնել առանց խաբեության: Այո, որոշ հարցեր կարող են կրկնվող լինել, բայց իմանացեք, որ պատասխանները կօգնեն ձեզ ձեր կարիերայում, նույնիսկ եթե դա պարզապես այլ բան է գովազդատուների հետ շփոթելու համար:

Լսեք Ginny Marvin- ին

AdWords- ի մարտահրավերներից մեկն այն է, որ այն անընդհատ զարգանում է: Ինչ ես սովորեցի 1998-ին, երբ սկսեցի PPC- ում առաջին քայլերս, դեռեւս օգտակար է այսօր, բայց ես չկորցրի բոլոր փոփոխություններին համահունչ քայլելու ունակությունս:

AdWords բլոգ

Ես նաեւ բաժանորդագրված եմ Inside AdWords բլոգում: Google- ը պետք է զարգացնի իր նոր գործիքակազմը, որպեսզի նրանք հնարավորություն չտան այլևս անբարեխիղճ գովազդատուներին շուկայում քիչ ռեսուրսներով մենաշնորհի հասնել: Ահա թե ինչու եմ հետևում արդյունաբերական կայքերին, ինչպիսիք են Search Engine Land եւ PPC Chat- ը Twitter- ում:

AdWords մշակողների բլոգը

Եթե ​​ցանկանում եք իսկապես խորանալ, ես նաեւ խորհուրդ եմ տալիս հետեւել AdWords մշակողների բլոգին եւ AdWords սցենարների թարմացումների էջին: Այստեղ է, որ Google- ը հայտարարում է այն փոփոխությունների մասին, որոնք մշակողները համալրում են համակարգը: Իմանալով, թե ինչ է փոխվում գովազդներում, իհարկե դուք ավելի էֆեկտիվ կկազմակերպեք Ձեր գովազդային արշավները որոնողական հսկայի մեծ լսարանում:

Google-ը պաշտոնապես հայտարարել է Link: հրամանի չեղարկման մասին

Երեկ Google ընկերության ներկայացուցիչ և սփամի դեմ պայքարի բաժնի ղեկավար ՋՈՆ ՄՅՈՒԼԼԵՐԸ պաշտոնապես հաստատեց Link: հրմանաի չեղարկման մասին. համարելով նման կարգի ինֆորմացիաի հրապարակումը որոնողական համակարգերի անցյալում մնացած հիշողություն: Չնայած մեկ տարի առաջ նույն մասնագետը հորդորում էր վեբմաստերներին ժամանակից շուտ եզրակացություններ չանել և մահացած չհամարել հրամանը:

Որոշ մասնագետներ կարծում են, որ քանի դեռ հրամանը վերադարձնում է ինչ որ արժեք այն դեռ անցյալ համարել չի կարելի սակայն ընկերությունից հայտնում են, որ հրամանը կոռեկտ և հավասարաչափ արժեքներ չի վերադարձնում:

Վերջում հավելեք, որ Google-ից որևէ մեկնաբանություն չեն տվել հրամանի չեղարկման պատճառների մասին, այս պահի համար ընկերությունը բավարարվել է հրամանը չեղարկելու մասին ինֆորմացիաի տրամադրմամբ և ոչ ավելին:

Google-նոր հնարավորություններ ավելացրել AdWords-ում

Ինըերնետային գովազդային հսկան՝ AdWords-ը նոր հնարավորություւներ է ավելացրել սեփական հավելվածում խոշոր կորպորացիաներին առավել հասանելի դարձնելով բարդ գովազդների պատվիրումը որոնողական համակարգերում և գործնկեր Adsense ծրագրի վեբմաստերների հարթակներում: Այն վերաբերվում է ինչպես գովազդային հարթակների AdWords-ից կառավարմանը այնպեսել բանալի բառերի առավել լայն վերլուծությանը:

Համակարգը հնարավորություն է տալու նաև ժամանակի որոշակի հատվածի համար կառավարել լսարանները և ավելի թիրախային դարձնել գովազդի տարածման էֆեկտիվությունը:  Փոփոխությունները կարող եք տեսնել ներքեվում ներկայացված նկարում:

 

 

Խորհուրդներ ֆավիկոնների օգտագործման մասին Яндекс-ից

Ինչպես օգտագործել ֆավիկոնները և ինչպիսի սխալներ են հաճախ թույլ տրվում վեբմաստերների կողմից, այս և այլ հարցերի է անդրադարձել  Яндекс-ը իր պաշտոնական բլոգում:

Яндекс համակարգը սկանավորում է ֆավիկոնները մեկ կամ առավելագույնը երկու անգամ շաբաթվա ընդացքում և այն ոչ մի կերպ կախված չէ կայքի մնացած հատվածների սկանավորման հետ, քանի որ ֆավիկոնները սկանավորվում են  Яндекс-ի առանձին և միայն ֆավիկոնների համար նախատեսված ռոբոտի կողմից: Եթե ֆավիկոնի փոփոխությունից հետո փոփոխված ֆավիկոնը չի հայտնվել որոնման համակարգում Яндекс-ի մասնագետները խորհուրդ են տալիս ստուգել հետևյալ պարամետրերը՝

 

Yandex_favicons

 

  1. ֆավիկոնի ֆորմատը  հաճախ թույլ տրվող սխալներից  Яндекс-ում կարծում են, որ առաջին տեղում է գտնվում սխալ ֆորմատ ունեցող ֆավիկոնների տեղադրումը, որը բրոուզերում խնդիր չի առաջաացնում սակայն որոնողական համակարգը չի կարողանում սկանավորել այն: ֆավիկոնների թույլատրելի ֆորմատին կարող եք ծանոթանալ այստեղ -> https://yandex.ru/support/webmaster/search-results/favicon.xml#how-to-create
  2. ֆավիկոնի պարամետրերը Яндекс-ում խորհուրդ են տալիս տեղադրել 16×16 չափսի:
  3. Որոնողական համակարգրի համար հասանելիությունը պետք ուշադիր լինել, որ robots.txt-ի միջոցով որոնողական համակարգի համար փակված չլինի ֆավկոնի սկանավորման հնարավորությունը:

50 պատճառ որոնց դեպքում որոնողական համակարգը սանկցիա կկիրառի

Վաղուց արդեն որոնողական համակարգերի բնականոն աշխատանքի բաղկացուցիչ մաս է դարձել կայքերի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու պրակտիկան: Որոնողական գրեթե բոլոր համակարգերը որոնման արդյունքները ավելի ճշգրիտ դարձնելու նպատակով համակարգից հեռացնում են հարյուրավոր նույնիսկ հազարավոր կայքեր որոնք չեն բավարարում համակարգերի որակի պահանջներին: Բազում դեպքերում նույնիսկ օպտիմիզացման մասնագետները չեն հասկանում թե ինչ խախտման համար է որոնողական այս կամ այն համակարգը իրենց ռեսուրսը հեռացրել համակարգից: Այս հոդվածում ես կներկայացնեմ 10 պատճառ, որոնց դեպքում որոնողական համակարգը ամենայն հավանականությամբ կկիրառի սանկցիա:

google-ssl-https

1. Հղումների գնում. օպտիմիզացման այդ ձևի դեմ պայքարում են բոլոր որոնողական համակարգերը:

2. Փոխադարձ հղումներ. պայմանավորված հղումները նույնպես կարող է պատճառ հանդիսանալ կայքերի համակարգից հեռացման:

3. Կրկնվող կոնտենտ. Կրկնվող կոնտենտը կպատժվի միայն բողոքի կամ կայքի արագ առաջխաղացման դեպքում:

4. Բողոքի պատճառով. Որոնողական համակարգերը ոչ միշտ են հասցնում ստուգել ինտերնետում տեղ գտած բոլոր կայքերը, այդ պատճառով օնլայն ֆորմի միջոցով հնարավորություն է տալիս բողոքել այս կամ այն ռեսուրսի խախտման մասին հետևյալ ֆորմի օգնությամբ: https://docs.google.com/forms/d/1rhRenrd16MDSgAOwnMVx9KQbp–0JoY9vKiJdIcMe44/viewform

5. H1 տեգի չափից շատ օգտագործման դեպքում:

6. Գովազդի գերակշռման դեպքում: Այս Սանկցիան կկիրառվի այն դեպքում երբ գովազդը էջում գերակշռում է կոնտենտին:

7.  Footer-ում  Հղումներ: Կայքի Footer-ում կիրառվող հղումների դեպքում որոնողական համակարգը այն ընդունում է իրեն ապակողմնորոշելու փորձ:

8. Գողտնի հղումներ: Կայքում չերևացող հղումների դեպում նունպես կկիրառվի համակարգից հեռացում:

9. Գաղտնի՝ կայքում չերևացող տեքսի առկայությունը:

10. Օտար լեզվով կայքերից հղումներ, այս դեպում նույնպես կայքը կհեռացվի համակարգից:

Ինչը կփոխարինի Google PR

Արդեն երկու տարի Google-ը չթարմացնելով Google PR-ը ստեղծել է բազում խնդիրներ կայքերի օպտիմիզացմամբ զբաղվող մասնագետների համար, մասնավորապես հղումներ ստեղծելու համար արդեն հնարավոր չէ ստանալ թարմ տվյալներ որոնողական համակարգում ունեցած կայքի կշռի վերաբերյալ: Սակայն ինչպես որոնողական հսկան է ճանապարհներ փնտրում արհեստական օպտիմիզացիաից խուսափելու համար այնպես էլ օպտիմիզացման մասնագետները անընդհատ ուղղիներ են փնտրում հակառակն իրականացնելու:

file

Այսպիսով օպտիմիզացնողները սկսեցին իրենք հաշվել դոմեյնի ունեցած ռանգը  հայտնի բանաձևով (բանաձևը կարող եք գտնել այստեղ https://en.wikipedia.org/wiki/PageRank) և շարունակել հղումներ ստեղծել փաստորեն սեփական գնահատականի հիման վրա: Սակայն բազում օպտիմիզացման մասնագետներ բացի սեփական գնահատականները օգտագործելուց՝ դոմեյնների հղումների արժեքի վերաբերյալ, սկսեցին հաջողությամբ օգտագործել ոչ պակաս հայտնի MOZ համակարգի տված գնահատականները` Domain Authority-ն: Domain Authority-ի մասին կարող եք կարդալ այստեղ https://moz.com/learn/seo/domain-authority  իսկ իմանալ ձեր կամ ցանկացած այլ դոմեյնի DA-ն այստղ՝  http://www.seoreviewtools.com/website-authority-checker/

ՀԳ Փաստորեն Google PR-ին փոխարինման է գալիս MOZ-ի Domain Authority-ն:

Որոնողական համակարգերում նկարներ առաջխաղացում

Որոնողական համակարգերի հրապարակած տվյալների համաձայն օգտատերերի մեծամասնությունը որոնողական համակագերը օգտագործում են նկարներ փնտրելու համար՝ google-images-ը օգտագործողների քանակով զիջում է միայն  google-web-ին: Ուստի շատ կարեվոր է կայքերը օպտիմիզացնել նաև նկարների համար: Այս հոդվածում ես կանդրադառնամ որոնողական հսկաի նկարներ փնտրելու մեխանիզմներին:

main-content-management-image

Նկարների դեպքում առաջինը ինչ սկանավորում է google-ը դա title և alt նկարագրություններն են և եթե վեբմաստերը ցանկանում է օպտիմիզացնել նկարներով կայքը անհրաժեշտ է, որ ուշադրություն դարձնի հենց այդ պարամետրերին:

Երկրորդ. անհրաժեշտ է տեքստում օգտագորշված լինեն հենց այդ բառերը որոնք մենք նկարագրում ենք title և alt ատրիբուտներում և ցանկալի է, որ վերնագրին մոտ նկարագրություն ունենան նկարը նկարագրող թեգերը:

Նկարների դեպքում նույնպես ակտուալ է վեբում գործող օպտիմիզացման բոլոր կանոները՝ այսինքն հավասար մրցակցության դեպքում համակարգը հաշվի կառնվի տվյալ էջի ունեցած գնահատականը սեփական բազայում:

Google ընկերությունը խաղալիք ռոբոտներ կարտադրի

Ինչպես տեղեկացնում է Google ընկերության մամուլի ծառայությունը, ընկերությունը մոտ ապագայում խաղալիք ռոբոտներ կարտադրի, որոնք օժտված կլինիեն քայլելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու և տիրոջ ձայնային հրահանգների ժամանակ դեմքով դեպի տերը շրջվելու հնարավորություններով:

101

Որոնողական հսկան ռոբոտների արտադրություն գաղափարին է եկել շուկայում  տարի ուսումնասիրություններ կատարելուց հետո: Ընկերությունից տեղեկացնում են, որ դեռևս 2012 թ- ին Google-ը հեղինակային իրավունքներ է վավերացրել խելացի ռոբոտի համար: